Tuesday, July 17, 2012

Թուրք քաղաքական գործիչն առաջարկել է ստեղծել «իսլամական ՆԱՏՕ»

News.am. 17-7-2012- Անհրաժեշտ է շտապ ստեղծել «իսլամական ՆԱՏՕ» եւ իսլամական խաղաղապահ ուժեր: Ինչպես թուրքական լրատվամիջոցներին հղում անելով հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է թուրքական «Սաադաթ» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Քամալաքը: Կուսակցության առաջնորդը ժամանել էր Մարոկկո երկրի «Արդարության եւ զարգացման» կուսակցության համագումարին մասնակցելու համար: Այստեղ նա հանդպել է Մարոկոյի վարչապետ Աբդելիլյահ բին Քիրանին եւ արտգործնախարար Սաադեդին Ալ Օսմանիին: Կուսակցության նիստում նա առաջարկել է ստեղծել «իսլամական ՆԱՏՕ»: «Իսլամական երկրներում այսօրվա իրադարձություները եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան ճիշտ էր Թուրքիայի նախկին վարչապետ Էրբաքանը, ով կոչ էր անում ստեղծել Իսլամական խաղաղապահ ուժեր: «Մենք ի սրտե ողջունում ենք իսլամական երկրների արթնացումը եւ աղոթում ենք հաջողության համար: Սակայն արեւմտյան երկրները ուժեր են գործադրում, որպեսզի դա իրենց օգտին ծառայի: Մենք պետք է առաջին պլան մղենք ոչ թե մեր խնդիրները, այլ միասնությունը եւ ամբողջականությունը», - նշել է Քամալաքը:

No comments: