Tuesday, July 17, 2012

Իրանը նավթ է հայտնաբերել Կասպից ծովի շելֆում

Tert.am. 17-7-2012- Իրանը Կասպից ծովի շելֆում հայտնաբերել է նավթի նոր հանքավայրեր` 2 միլիոն բարել ծավալով: Այս մասին տեղեկացնում է Press TV-ին` վկայակոչելով Khazar Exploration and Production Co ընկերության տնօրեն Ալի Օսուլին: Ինչպես նշել է Օսուլին՝ նավթի հանքավայրերը հայտնաբերվել են «Սարդար-ե Ջանգալ» նավթագազային հանքավայրի մոտ, որն ընկած է Գիլյանի հյուսիսային նահանգի շելֆում: Նրա խոսքերով` նավթահանքից հնարավոր է օրական արդյունահանել 8.000 բարել նավթ: Նահանգապետ Գիլյան Մեհդին նշել է, որ նավթահանքի շահագործումը կսկսվի առաջիկա երկու տարվա ընթացքում. կստեղծվեն շուրջ 6.000 աշխատատեղեր:

No comments: