Friday, July 20, 2012

Ի թիվս այլ շնորհավորանքների` Տ. Սարգսյանին շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը. խոսնակի պաշտոնակատարը հաստատում է

Tert.am. 20-7-2012- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի
ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Բերբերյանը Tert.am-ի հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց այսօրվա մամուլում հրապարակված այն լուրը, համաձայն որի Թուրքիայի վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` վերանշանակման կապակցությամբ: «Ի թիվս մի քանի տասնյակ շնորհավորանքների (ԱՊՀ, Եվրամիության, Արաբական երկրների, Իրանի, ԼՂՀ վարչապետերից) Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հիշեցնենք, որ 2008թ. ապրիլին Թուրքիայի վարչապետը շնորհավորել էր իր Հայաստանցի գործընկերոջը վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Հարություն Բերբերյանը: Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում մասնավորապես գրել էր, որ Տիգրան Սարգսյանին վերանշանակվելու առթիվ շնորհավորել է նաև Թուրքիայի վարչապետը, ինչի մասին մերոնք «համեստորեն» լռել են: Ըստ թերթի` «թշնամուց» եկող շնորհավորանքին զարմանքով են արձագանքել արտաքին գործերի նախարարությունում:

No comments: