Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում Իրանի քաղաքացիների հետ տեղի ունեցածի համար. «Սաուդյան Արաբիան պետք է բավարարի մեր պահանջները: Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի իրանական պատվիրակություն ուղարկենք այնտեղ՝ տեղի ունեցածի բոլոր մանրամասների հետաքննման համար: Սաուդյան Արաբիան դեռ պատասխան չի տվել իրանական պատվիրակության այցի առնչությամբ»: Սրանից առաջ Սաուդյան Արաբիայում մահապատժի էին ենթարկվել Իրանի 18 քաղաքացիներ, որոնք մեղադրվում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ: Tuesday, July 3, 2012
«Սաուդյան Արաբիան պետք է պատասխանատվություն կրի Իրանի քաղաքացիներին մահապատժի ենթարկելու համար». Մեհմանպարաստ
Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում Իրանի քաղաքացիների հետ տեղի ունեցածի համար. «Սաուդյան Արաբիան պետք է բավարարի մեր պահանջները: Մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի իրանական պատվիրակություն ուղարկենք այնտեղ՝ տեղի ունեցածի բոլոր մանրամասների հետաքննման համար: Սաուդյան Արաբիան դեռ պատասխան չի տվել իրանական պատվիրակության այցի առնչությամբ»: Սրանից առաջ Սաուդյան Արաբիայում մահապատժի էին ենթարկվել Իրանի 18 քաղաքացիներ, որոնք մեղադրվում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment