Sunday, July 1, 2012

Հայ-ռուսական բազմակողմ գործընկերությունը հետագայում եւս արդյունավետորեն կզարգանա. Վլադիմիր Պուտին

News.am. 1-7-2012- Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հարգելի Սերժ Ազատի,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ նոր հաջողություններ:Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում եւ ավելի վաղ պետական պատասխանատու պաշտոններում աշխատելու տարիների ընթացքում Դուք ձեռք եք բերել հայրենակիցների խորը հարգանքն ու բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում: Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հետեւողական կողմնակից: Մեծապես Ձեր անձնական ջանքերի շնորհիվ են ձեռք բերվել էական հաջողություններ երկկողմ կառուցողական համագործակցության զարգացման գործում, իրականացվում են մասշտաբային համատեղ նախագծեր տարբեր ոլորտներում:Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմակողմ գործընկերությունը հետագայում եւս արդյունավետորեն կզարգանա՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ապահովման, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացման»:

No comments: