Sunday, July 1, 2012

Սաուդյան Արաբիան դադարեցրել է իրանցիներին ուխտագնացության նպատակով վիզաների տրամադրումը

Tert.am. 1-7-2012- Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարեցրել են վիզաների տրամադրումը
որոշ իսլամական երկրներին, այդ թվում Իրանին` հնարավորություն չտալով այդ երկրների քաղաքացիներին ուխտագնացության մեկնել մուսուլմանական սրբավայրեր համարվող Մեքքա և Մեդինա: Ինչպես տեղեկացնում է իրանական «Ֆարս» գործակալությունը, վիզայի տրամադրումը դադարել է հունիսի 20-ից: Այն քաղաքացիներն, ովքեր ավելի վաղ էին մուտքի արտոնագիր ստացել, կկարողանան մեկնել, սակայն հնարավոր է, որ փոփոխություններ կրեն մեկնելու ժամկետները:

No comments: