Monday, July 2, 2012

Վստահ եմ, որ ինքը մեր բանակաշինության գործում դեռ մեծ դերակատարություն կունենար. Ցավակցել է Բալասանյանը

Panorama.am. 2-7-2012- Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում
Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա հարազատներին ու ընկերներին: «Ծառայության բերումով ես անձամբ եմ ծանոթ Վահե Ավետյանին, որպես թեʹ զինծառայող, թեʹ բժիշկ: Թեև իր երիտասարդ տարիքին` նա մեծ համբավ է ձեռք բերել և վստահ եմ, որ ինքը մեր բանակաշինության գործում դեռ մեծ դերակատարություն կունենար: Խորը վշտով տեղեկացել եմ «Հարսնաքարի» դեպքին և ապա վրա հասած մահվան լուրին: Ցավակցում եմ Վահե Ավետյանի բոլոր հարազատներին, ծառայակից ընկերներին և ընդհանրապես մեր ամբողջ ժողովրդին: Այսպիսի դեպքերը անհանդուրժելի են և շատ վտանգավոր մեր հասարակության համար: Լուրջ մարտահրավեր է նետված մեր պետականաշինությանը: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները հետամուտ կլինեն մեղավորներին օրենքի առաջ կանգնեցնելուն»: Վահե Ավետյանը ՊՆ բուժծառայության մայոր էր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժնի վարիչ: Մահացել է հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց և շուրջ 13 օր կոմայի մեջ մնալուց հետո, հունիսի 29-ին:

No comments: