Tuesday, July 17, 2012

Արցախի հակամարտության հիմքերը պատմական են. Կազիմիրով

HayNews.am. 17-7-2012-Ափմոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցյալ շաբաթ տարածաշրջան կատարած այցը, «Կրասնայա զվեզդա» թերթը հարցազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի առաջին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազմիրովի հետ: Ռուսաստանցի նախկին համանախագահը խոսել է հակամարտության պատճառների մասին: «Արցախյան հակամարտությունը ամենաառաջին և առավել սուր հակամարտությունն էր ԽՍՀՄ փլուզման ժամանակ: 80-ականների վերջին հակամարտության սկսման պատճառները չի կարելի դիտել պատմական համատեքստից դուրս: Այստեղ և’ Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդիրն էր, և’ Հարավային Կովկասի արյունալի մարտերը, և’ հենց Արցախում 20-րդ դարի սկզբի բախումները: Կարևոր է հատկապես Նախիջևանի ճակատագիրը. նախկինում այնտեղ շատ հայեր էին ապրում, սակայն նրանց այնտեղից տեղահանեցին»,-նշել է Կազմիրովը: Ըստ Կազիմիրովի` հակամարտության հարցում կողմերի հիմանական վիճաբանությունն այն է, որ Բաքուն չի ցանկանում համաձայնել Արցախի բնակչության ազատ և օրինական հանրաքվեի անցկացմանը, որը կորոշի Արցախի կարգավիճակը: Մինչդեռ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը հակամարտության լուծումը տեսնում են հենց դրանում:

No comments: