Sunday, July 1, 2012

ՊՆ-ն հետեւում է «Հարսնաքարում» տեղի ունեցածի կապակցությամբ հարուցված քրգործի ընթացքին

News.am. 30-6-2012- Հայաստանի պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մերձավորներին: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն եւ համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետեւում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»:

No comments: