Sunday, July 1, 2012

«Հարսնաքարի» մոտ մոմավառությունը ոչ ավելին, ոչ պակաս համերաշխության նշան է. Տիգրան Խզմալյան

HayNews.am. 30-6-2012- HayNews.am-ը Տիգրան Խզմալյանից տեղեկացավ, որ նա «Սադարապատ» շարժումը մարդկանց է հրավիրել «Ազատության» հրապարակ, ինքն էլ այժմ այնտեղ է գտնվում: Այն հարցին, թե մոմավառության նման միջոցառումները, արդյոք կխթանեն, որ այլևս նման դեպքեր տեղի չունենան, նա ասաց. «Խնդիրը այլ բանում է: Դա մարդկանց ինքնակազմակերպում է, դա քաղաքական հասարակական դատարանի ստեղծում է, որը պետք է իր վրա վերցնի այն ֆուկցիաները, որ չի կատարել և չի կատարում դստախազությունը, արդարադատությունը, ոստիկանությունը: Քանի որ Հայաստանում տեսնում ենք քաղաքացիական պատերազմ. սպանում են բանակում, վտարում են երկրից, զրկում են աշխատանքից, այնպես որ այս ռեստորանի դեպքը ընդամենը մեկ օրինակ է, և մենք պետք է անցնենք ինքնապաշտպանության»: Զրույցի վերջում Տիգրան Խզմալյանը ասաց. «Մոմավառությունը ոչ ավելին, ոչ պակաս համերաշխության նշան է, այսինքն` պետք չէ որոշում բաց թողնել սղոցի ձևով»:

No comments: