Sunday, July 1, 2012

Թուրքիան իր Stinger հրթիռներն ուղղել է Սիրիայի ուղղությամբ

Tert.am. 1-7-2012- Թուրք-սիրիական լարվածությունը շարունակում է աճել: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, սահմանամերձ ոստիկանական կետերում Stinger հրթիռներն ուղղվում են դեպի Սիրիա: Թուրքական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում և ուսումնասիրություններ են իրականացնում սահմանային կետերում: Թուրքական ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Հայրը Քըվըրըքողլուից հետո նման այց է իրականացրել նաև բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ Սերվեթ Յորուքը: Հրթիռները տեղակայվել են Սիրիային սահմանամերձ Օնջուփընար, Սուրուչ, Ռեյհանլը, Նուսայբին կետերում, իսկ դրանց գլխիկներն արդեն ուղղված են Սիրիայի կողմ: Սիրիական կողմում ևս զորքի տեղաշարժը շարունակվում է: Սիրիայի բանակը, թուրքիայի սահմանից 10 կմ հեռավորությամբ գտնվող Հալեպի Ազազ շրջանում ուղղաթիռներով շարունակում է հարվածներ հասցնել սիրիացի ընդդիմադիրներին: Բախումների ձայներ են լսվում, իսկ կրակը տեսանելի է նաև Թուրքիայի Քիլիս քաղաքի մոտակայքում: Ավելի վաղ Սիրիական Ազատ բանակի գեներալ Մուստաֆա ալ Շեյկը տեղեկացրել էր, որ սիրիական կառավարական զորքերը մոտ 170 տանկ են տեղակայել Հալեպ քաղաքի հյուսիսում` թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա:

No comments: