հայտարարություն են տարածել, որով հրաժարվում են «գաղթի ցանկացած տեսակից, որի կոչն անում են որոշ կողմեր» և քննադատել են «սպառնալիքների լեզուն», հայտնում է Akhbar-TS-ն: Հանդիպման հայտարարության մեջ ասված է, որ «միակ ընդունելին կառուցողական երկխոսության լեզուն է»: Համայնքի ղեկավարները հավաքվել են ասորական եկեղեցում, որտեղ հաստատել են՝ «քրիստոնյաները Սիրիայի բնիկներից են և մնալու են հայրենի հողում»: Սիրիայի քրիստոնյաները քննադատել են «կրոնական ծայրահեղության ցանկացած դրսևորում», խաղաղության կոչ են արել հակամարտող կողմերին: Հոգևոր առաջնորդները հերքել են նաև իրենց առնչությունը նախօրեին համացանցում տարածված «Հալեպի հոգևորականների ճակատին» վերագրվող «Հալեպի քրիստոնյաների և մուսուլմանների միջև անվտանգության և խաղաղ համագոյակցության մասին» վերնագրով հայտարարությունը, որով քրիստոնյաները իբր կոչ են արել իրենց համայնքների ներկայացուցիչներին հանդես գալ «ազատ բանակի կողքին» և քննադատել «Ասադի ուժերի պատճառած ավերածությունները»: Սիրիայի քրիստոնյաները նույն հայտարարության շրջանակներում ողջունել են Հռոմի Պապի սեպտեմբերին ծրագրված այցը Լիբանան: Իր հերթին Ազատ բանակի ղեկավարությունը հարցազրույցով հերքել է նախօրեին համացանցում տարածված՝ Սիրիայի հայերին ուղղված սպառնալի հայտարարությունը՝ դա անվանելով կեղծիք և դրա համար մեղադրելով Սիրիայի իշխանություններին: Հայ Աառաքելական Եկեղեցու առաջնորդները նույն հայտարարության առնչությամբ հանդես են եկել հեռուստատեսությամբ՝ ընդգծելով, որ նշված հայտարարությունը «կրոնական համայնքներին քաղաքականություն ներքաշելու փորձ է, քաղաքականության, որի հետ եկեղեցին կապ չունի»: Akhbar-TS-ն վկայակոչում է նաև անանուն աղբյուր Հայ Առաքելական Եկեղեցուց, որն ասել է՝ «հայկական համայնքը միշտ էլ բարձր է գնահատել այն, որ Հայոց ցեղասպանության շրջանում Սիրիայի ժողովուրդն ընդունել է հայ համայնքին և դեմ է ցանկացած տեսակի բռնության»: Աղբյուրը նաև հերքել է, թե «հայկական համայնքը առանձին համայնք է սիրիական հասարակության մեջ»՝ ընդգծելով, որ «Սիրիայի 3 գլխավոր համայնքների հիմքում հայկական ծագումով սիրիացիներն են, և հայերը Սիրիայի հանրույթի մի բաղադրիչն են»:
Monday, August 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment