Thursday, August 9, 2012

Օրթոդոքսների համար տեսողությունը վատացնող ակնոցներ են ստեղծվել

1in.am. 9-8-2012- Օրթոդոքսները չեն ուզում գայթակղվել՝ նայելով թեթև հագնված կանանց և մեղքի մեջ ընկնել, այդ պատճառով էլ ստիպված են տեսողությունը վատացնող ակնոցներ ստեղծել: Դրանք խիստ մգեցված ապակիներով են և թույլ են տալիս տեսնել ոչ ավելի, քան 3-4 մետր հեռավորության վրա,- գրում է «Վզգլյադ»-ը: Արժե նշել, որ նոր հայտնագործությունն արդեն իսկ պատենտավորված է, և հավատացյալ հրեաները մեծ ոգևորությամբ ձեռք են բերում այն: Նորույթն այնքան էլ թանկ չէ՝ 25 շեկել (մոտ 6 դոլար): Ամառվա սկզբից մի քանի հարյուր զույգ ակնոց է վաճառվել: Բացի այդ, կան նաև հատուկ պիտակներ, որոնց շնորհիվ շրջակա միջավայրի վիզուալ ընկալումը լղոզվում է, սակայն լինզայի ստորին հատվածը թափանցիկ է մնում, որպեսզի հնարավոր լինի հստակ տեսնել գետինը:

No comments: