Thursday, August 16, 2012

Աբդուլլահ Գյուլը Սիրիայի հարցով մի շարք հանդիպումներ է ունեցել

Tert.am. 16-8-2012- Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, քննարկման հիմնական թեման Սիրիայի հարցն է եղել: Նրանք նշել են, որ անհանգստացած են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով: Կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցով հետագա անելիքները:Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: Գյուլն առանձնազրույց է ունեցել նաև Լիբիայի ժամանակավոր նախագահ Մուհամմեդ Յուսուֆ ալ Մագարիֆի հետ: Գյուլը նշել է, որ նոր նախագահն այս պատմական փուլում կարևոր առաքելություն ունի և շնորհավորել է Կադաֆիի դեմ ուղղված հաջող պայքարի համար: Լիբիայի նոր նախագահն էլ նշել է, որ «Թուրքիան իրենց համար դպրոց է»: Սիրիական հարցը Գյուլը քննարկել է նաև լիբանանի վարչապետ Նեջիփ Միքաթիի Նեջիփ Միքաթիի հետ: Գյուլը խորհուրդ է տվել կանխել Սիրիայի դեպքերի տարածումը Թուրքիայում:

No comments: