Thursday, August 16, 2012

Թուրքիան կրճատել է Իրանից նավթի ներմուծման ծավալը

1in.am. 16-8-2012- Հունիսին Թուրքիան 23.2 տոկոսով կրճատել է Իրանից նավթի ներմուծումը՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին ասվում է Թուրքիայի էներգոսեկտորի կարգավորման մարմնի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում: Հունիսին Թուրքիան Իրանից ներմուծել է 683 հազար տոննա նավթ՝ անցյալ տարվա հունիսի 889.6 հազար տոննայի համեմատությամբ: Այնուամենայնիվ, իրանական նավթին նախկինի պես բաժին է ընկնում Թուրքիա ներմուծվող նավթի զգալի մասը: Երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայից ներմուծվող նավթն է՝ 399 հազար տոննա: Անցյալ տարվա հունիսին այդ ցուցիչը կազմել է 290 հազար տոննա: Նշված ժամանակահատվածում առավել շատ դիզելային վառելիք է ներմուծվել Հնդկաստանից՝ 254 հազար տոննա: Ներմուծված ավիացիոն վառելիքի մեծ մասը հունիսին բաժին է ընկնում Քուվեյթին: Այդ երկրից Թուրքիա է մատակարարվել 40 հազար տոննա ավիացիոն վառելիք:

No comments: