HayNews.am. 15-8-2012- HayNews.am-ի հարցին,թե հայաստանյան բանկերում Սիրիայի և Իրանի քաղաքացիները հաշվեհամար կարո՞ղ են բացել,թե ոչ` «Ամերիա», «Հայէկոնոմ», HSBC բանկերից մեզ պատասխանեցին. «Ամերիա» բանկ. «Պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի, և բանկային մեկ օրվա ընթացքում բանկային հաշիվը կբացվի նույն պայմաններով, ինչ Հայաստանի քաղաքացու համար»: «Հայէկոնոմ» բանկ. «Եթե Իրանի քաղաքացին գրանցման հասցե ունի մեզ մոտ, կարող ենք բացել,այսինքն մենք պահանջում ենք հասցե,որտեղ թեկուզ ժամանակավոր է բնակվում,քանի որ Իրանի քաղաքացու անձնագրում բնակության վայր չի նշվում,պետք է բերեն դեսպանատնից, «ԺԷԿ»-ից կամ ինչ-որ տեղից թուղթ,որտեղ նշվում է,որ ժամանակավոր ապրում է Հայաստանում»: HSBC բանկ. «Ինչ վերաբերում է Իրանին, Իրանի ռեզիդենտները հաշիվ բացել չեն կարող, բայց տվյալ անձը, եթե հանդիսանում է Իրանի ռեզիդենտ, սակայն բնակվում և աշխատում է, իր եկամտի աղբյուրները այստեղ են և, ըստ էության, ինքը համարվում է Հայաստանի ռեզիդենտ, կարող է բացել, իսկ Սիրիայի հետ կապված հայտարարագրված տվյալ չկա»: Հիշեցնենք,որ սիրիահայ Կոմիտաս Միրջանյանը, իր ընտանիքի հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2.5 ամիս առաջ: Այնտեղ վաճառել են իրենց տունն ու ունեցվածքը, սակայն գումարը շատ դժվարությամբ, մի քանի միջնորդների օգնությամբ են Հայաստան տեղափոխել: Միրջանյանն ասում է` դիմել է HSBC եւ Byblos բանկեր ու մերժում ստացել: «Պատճառաբանություն չտվեցին, ասեցին, որ հաշիվ չենք բացում հիմա, միայն ասացին, որ հիմա չի կարելի բացել: Այստեղ ես պարսկահայ հին ընկեր ունեմ, ով արդեն հայաստանցի է, ինքը հաշիվը բացեց եւ գումարը իրեն փոխանցվեց: Այսինքն փողը իմ անունով չէ, ընկերոջս անունով է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Միրջանյանը:Thursday, August 16, 2012
Հայաստանյան բանկերը հերքում են, որ Սիրիայի և Իրանի քաղաքացիների համար հաշվեհամար չեն բացում
HayNews.am. 15-8-2012- HayNews.am-ի հարցին,թե հայաստանյան բանկերում Սիրիայի և Իրանի քաղաքացիները հաշվեհամար կարո՞ղ են բացել,թե ոչ` «Ամերիա», «Հայէկոնոմ», HSBC բանկերից մեզ պատասխանեցին. «Ամերիա» բանկ. «Պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի, և բանկային մեկ օրվա ընթացքում բանկային հաշիվը կբացվի նույն պայմաններով, ինչ Հայաստանի քաղաքացու համար»: «Հայէկոնոմ» բանկ. «Եթե Իրանի քաղաքացին գրանցման հասցե ունի մեզ մոտ, կարող ենք բացել,այսինքն մենք պահանջում ենք հասցե,որտեղ թեկուզ ժամանակավոր է բնակվում,քանի որ Իրանի քաղաքացու անձնագրում բնակության վայր չի նշվում,պետք է բերեն դեսպանատնից, «ԺԷԿ»-ից կամ ինչ-որ տեղից թուղթ,որտեղ նշվում է,որ ժամանակավոր ապրում է Հայաստանում»: HSBC բանկ. «Ինչ վերաբերում է Իրանին, Իրանի ռեզիդենտները հաշիվ բացել չեն կարող, բայց տվյալ անձը, եթե հանդիսանում է Իրանի ռեզիդենտ, սակայն բնակվում և աշխատում է, իր եկամտի աղբյուրները այստեղ են և, ըստ էության, ինքը համարվում է Հայաստանի ռեզիդենտ, կարող է բացել, իսկ Սիրիայի հետ կապված հայտարարագրված տվյալ չկա»: Հիշեցնենք,որ սիրիահայ Կոմիտաս Միրջանյանը, իր ընտանիքի հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2.5 ամիս առաջ: Այնտեղ վաճառել են իրենց տունն ու ունեցվածքը, սակայն գումարը շատ դժվարությամբ, մի քանի միջնորդների օգնությամբ են Հայաստան տեղափոխել: Միրջանյանն ասում է` դիմել է HSBC եւ Byblos բանկեր ու մերժում ստացել: «Պատճառաբանություն չտվեցին, ասեցին, որ հաշիվ չենք բացում հիմա, միայն ասացին, որ հիմա չի կարելի բացել: Այստեղ ես պարսկահայ հին ընկեր ունեմ, ով արդեն հայաստանցի է, ինքը հաշիվը բացեց եւ գումարը իրեն փոխանցվեց: Այսինքն փողը իմ անունով չէ, ընկերոջս անունով է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Միրջանյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment