Panorama.am. 15-8-2012- Օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակն այսօր հարգեցին Երևանում: Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) նախաձեռնությամբ, Հայաստանի մի քանի քաղաքացիներ ծաղիկներ դրեցին Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց: «Որպես երկրաշարժ տեսած մարդ, մենք ցավակցեցինք բարեկամ Իրանին, հայտնեցինք, որ կիսում ենք իրանցի ժողովրդի վիշտը»,-ասաց Քոչարյանը: Քաղաքացիներին նման վերաբերմունքի համար շնորհակալություն է հայտնել դեսպանատան աշխատակիցը: Դեսպան Մոհամմադ Ռեյիսին Երևանում չէ: Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 300 մարդ, կա 3000 վիրավոր, վնասվել է 80 բնակավայր, որոնցից մոտ քսանն ամբողջովին ավերված է: Thursday, August 16, 2012
Երևանում հարգեցին Իրանի երկրաշարժի զոհերի հիշատակը
Panorama.am. 15-8-2012- Օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակն այսօր հարգեցին Երևանում: Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) նախաձեռնությամբ, Հայաստանի մի քանի քաղաքացիներ ծաղիկներ դրեցին Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց: «Որպես երկրաշարժ տեսած մարդ, մենք ցավակցեցինք բարեկամ Իրանին, հայտնեցինք, որ կիսում ենք իրանցի ժողովրդի վիշտը»,-ասաց Քոչարյանը: Քաղաքացիներին նման վերաբերմունքի համար շնորհակալություն է հայտնել դեսպանատան աշխատակիցը: Դեսպան Մոհամմադ Ռեյիսին Երևանում չէ: Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 300 մարդ, կա 3000 վիրավոր, վնասվել է 80 բնակավայր, որոնցից մոտ քսանն ամբողջովին ավերված է:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment