1in.am. 14-8-2012- «94 թվականից հետո Հայաստանն անընդհատ սառը պատերազմի մեջ է, միայն մի պահ Ադրբեջանը թուլացավ, որից հետո վերածնվեց տեղեկատվական պատերազմը: Եթե նայում ենք իրականությանը և ինֆորմացիոն միջոցների աշխատանքին՝ կոնկրետ Սիրիայի պարագայում, տեսնում ենք, թե աշխարհում ինչ կռիվ է գնում: Կռիվը եթերում՝ ուղեղների վրա է՝ մարդկանց վհատեցնելու կամ ոգևորելու համար»,- այսօր ասուլիսի սկզբում այս մասին հայտնեց qաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը մեկնաբանեց այն մտավախությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանին կարող է ռազմական օգնություն ցույց տալ Թուրքիան. «Թուրքական քաղաքական նպատակ է Հայաստանը վերջնականապես շարքից դուրս հանել, 1915-20 թվականներից այս կողմ այդ նպատակը չի փոխվել՝ Հայաստանին ոչ միայն որպես քաղաքական գործոն դուրս բերել, այլև ֆիզիկապես վերացնել»: Սակայն նա ասաց նաև, թե՝ ճիշտ է, Թուրքիան հզորացել է, բայց այն հզորությունը չունի, ինչ որ ներկայացնում է: Թուրքերն ի ծնե ագրեսիվ ժողովուրդ են, և այս հայտարարությունները կարելի է տեսնել այս շրջագծում. «Թուրքիան չի կարող այսրկովկասյան տարածաշրջան մտնել, միջուկային պետության հետ կատակ չեն անում»,- հավելեց քաղաքագետը: Նա նաև նշեց, որ Հայաստանի համար առավել ձեռնտու է ռուսական վերնախավի հետ շատ ակտիվ քաղաքական աշխատանք տանելը, որ պարզ լինի՝ հայկական սեպը ունի բացառիկ ռազմավարական նշանակություն: Իսկ Հայաստանի գլխավոր խնդիրն է կարողանալ Արևելյան Հայաստանի այս հատվածում, որտեղ գոյատևում են երկու պետականություն՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն , ինչպես նաև Ջավախքում, ազգային կյանքը կազմակերպել և այս առումով տանել ինտենսիվ աշխատանք:Tuesday, August 14, 2012
Թուրքիան չի կարող այսրկովկասյան տարածաշրջան մտնել, միջուկային պետության հետ կատակ չեն անում. քաղաքագետ
1in.am. 14-8-2012- «94 թվականից հետո Հայաստանն անընդհատ սառը պատերազմի մեջ է, միայն մի պահ Ադրբեջանը թուլացավ, որից հետո վերածնվեց տեղեկատվական պատերազմը: Եթե նայում ենք իրականությանը և ինֆորմացիոն միջոցների աշխատանքին՝ կոնկրետ Սիրիայի պարագայում, տեսնում ենք, թե աշխարհում ինչ կռիվ է գնում: Կռիվը եթերում՝ ուղեղների վրա է՝ մարդկանց վհատեցնելու կամ ոգևորելու համար»,- այսօր ասուլիսի սկզբում այս մասին հայտնեց qաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը մեկնաբանեց այն մտավախությունը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանին կարող է ռազմական օգնություն ցույց տալ Թուրքիան. «Թուրքական քաղաքական նպատակ է Հայաստանը վերջնականապես շարքից դուրս հանել, 1915-20 թվականներից այս կողմ այդ նպատակը չի փոխվել՝ Հայաստանին ոչ միայն որպես քաղաքական գործոն դուրս բերել, այլև ֆիզիկապես վերացնել»: Սակայն նա ասաց նաև, թե՝ ճիշտ է, Թուրքիան հզորացել է, բայց այն հզորությունը չունի, ինչ որ ներկայացնում է: Թուրքերն ի ծնե ագրեսիվ ժողովուրդ են, և այս հայտարարությունները կարելի է տեսնել այս շրջագծում. «Թուրքիան չի կարող այսրկովկասյան տարածաշրջան մտնել, միջուկային պետության հետ կատակ չեն անում»,- հավելեց քաղաքագետը: Նա նաև նշեց, որ Հայաստանի համար առավել ձեռնտու է ռուսական վերնախավի հետ շատ ակտիվ քաղաքական աշխատանք տանելը, որ պարզ լինի՝ հայկական սեպը ունի բացառիկ ռազմավարական նշանակություն: Իսկ Հայաստանի գլխավոր խնդիրն է կարողանալ Արևելյան Հայաստանի այս հատվածում, որտեղ գոյատևում են երկու պետականություն՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն , ինչպես նաև Ջավախքում, ազգային կյանքը կազմակերպել և այս առումով տանել ինտենսիվ աշխատանք:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment