Saturday, December 31, 2011

Պուտինը 2012-ին հայ-ռուսական միջպետական երկխոսության խորացում է ակնկալում

News.am. 31-12-2011- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, շնորհավորելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ, Ռուսաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ 2012 թվականը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական միջպետական երկխոսության խորացման համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել այն զգալի առաջընթացով, որ ձեռք է բերվել համատեղ նախագծերի իրականացման գործում:

No comments: