
1in.am. 9-8-2012- Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է օտարազգիներին անշարժ գույքի գնման իրավունք ընձեռող օրենքը: Ըստ դրա՝ 183 երկրների քաղաքացիներ իրավունք կստանան առանց նախապայմանների անշարժ գույք գնել Թուրքիայում:
Այդ երկրների թվում են հայտնվել ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Հարավային Կորեան, Մոնակոն, Ադրբեջանը, ինչպես նաև արաբական երկրները: Այդպիսի իրավունքից զրկվել են Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները սառեցված են: Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի և Բուլղարիայի համար սահմանափակումներ են մտցվել ծովափնյա և սահմանամերձ շրջաններում անշարժ գույք գնելիս: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե օտարազգիներին թույլատրվում է վաճառել յուրաքանչյուր նահանգի տարածքի 10 տոկոսից ոչ ավելին: Իսկ ռազմական օբյեկտների մերձակայքում ընկած տարածքների վաճառքթ կարող է կատարվել միայն գլխավոր շտաբի թույլտվության դեպքում:
No comments:
Post a Comment