Ըստ որոշ խոսակցությունների, Ստեփանակերտում քիչ թե շատ բարեհաջող ավարտվեցին նախագահական ընտրությունները, ինչը չի կարող չուրախացնել, ըստ էության: Դրա հետ մեկտեղ, մինչեւ այժմ, այդպես էլ չպարզվեց, թե ով է նախագահ ընտրվել Ստեփանակերտում: Ըստ այլ խոսակցությունների, որ տեղ ունեն Երեւանի կենտրոնական թաղամասերում, նախագահ է ընտրվել գեներալը, բայց թե ինչ գեներալ, նույնպես մնում է չպարզված: Թեեւ, հնարավոր է, որ բոլորովին էլ ոչ գեներալ, այլ գնդապետ, ըստ էության ինչ տարբերություն: Մեզ մոտ, ինչպես հայտնի է, շատ են թե մեկը, թե մյուսը: Սակայն, տվյալ ընտրությունները բնութագրական են նրանով, որ պաշտոնական շրջանակներն ու ընդդիմությունը կիսում են պատերազմի վերսկսման հավանականության մասին տեսակետները: Պաշտոնականն ու ընդդիմությունը, գործնականում, հավասարապես բացառում են պատերազմի վերսկսման հավանականությունը, եւ պատերազմի սպասում է միայն ներկայիս պաշտպանության նախարարը, որը “պատերազմ սպասում է ամեն օր”: Բայց պաշտպանության նախարարին, չգիտես ինչու, ոչ ոք չի աջակցում, եւ բոլորը նախընտրում են պայքարել աշխարհի խաղաղության համար, եւ այդ լավատեսությունը, անկասկած, հիմնված է միջազգային իրավիճակի խոր գիտակցման վրա, որը մանրամասն դիտարկում են Ստեփանակերտում: Մինչ այդ, շրջապատող աշխարհը շարունակում է ինտենսիվորեն պատրաստվել մեծ ռեգիոնալ պատերազմի: Բոլորը սպասում են պատերազմի, բայց, հետաքրքիր է, որ ոչ ոք չի ցանկանում պատերազմել: Վերջիվերջո, հաղթանակած պատերազմի հավակնորդների այդ բազմաշերտ եւ լայն կոնտինգենտից, պատերազմել հարկ լինի հայերին ու ադրբեջանցիներին, այսինքն, հարաբերությունների պարզաբանումը տեղի կունենա առավել լոկալ ձեւաչափում, խուսափելով մասշտաբային ցնցումներից: Ամերիկացիները չեն համբերում Հարավային Կովկասը “Պանամական ջրանցքի” ստեղծման իրենց ծրագրի գոտում վերջնականապես եւ երկարատեւ հաստատելու հարցում: Ռուսաստանը, ամենից շուտ, կցանկանար գիծ քաշել ՆԱՏՕ-ում կամ ՆԱՏՕ-ի կողքին հայտնվելու Հայաստանի եւ Ադրբեջանի որեւէ հեռանկարի վրա: Թուրքիան, որ Մերձավոր Արեւելքում հայտնվել է լիակատար փակուղում, փնտրում է ճեղքման գլխավոր, այլընտրանքային ուղղություն: Իրանը սիրով շեղեց իր խնդիրներից ուշադրությունը հայերի եւ ադրբեջանցիների ուղղությամբ: Ինչպիսին էլ որ չլինի երկրորդ ղարաբաղյան պատերազմի սցենարը, ուժի համաշխարհային կենտրոններին, անկասխած, միանգամայն ընդունելի կլինեն արդյունքները: Սիրիայի իրադարձությունները դրսեւորեցին անսահման ցինզիմ եւ ստորություն, եւ պարզվեց, որ պատերազմել հարկ կլինի երկար, եւ “երրորդ կարգի” երկրներից շատերին, որպեսզի չլինի շատ սպառնալից: Տվյալ ցինիզմը, միանգամայն աներեւակայելի տեսքով սկսեց դրսեւորվել նաեւ Հարավային Կովկասի հանդեպ: Ամերիկյան տգետ սենատորները, լսած չլինելով անգամ իրանական Ադրբեջանի մասին, կոչ են անում “միավորել” անհասկանալի է, թե ինչը: Վլադիմիր Պուտինը շտապում է ստանալ երաշխիքներ այն բանի, որ Հայաստանը մինչեւ ընթացիկ տարվա վերջ չիներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում, եւ փորձում է նրան քաշել Եվրասիական նախագիծ: Ինչպես հայտնի է, Մոսկվայում կարելի է հանդիպել ցանկացած տեսակի անպետքների, միայն ոչ իրական եվրասիացիների, որոնք շարունակում են մնալ տարակուսած, ով եւ ինչպես առաջ քաշեց այդ գաղափարը, առանց իրենց, ընդ որում ընդգծված առանց իրենց: Հայաստանը պետք է լինի ՀԱՊԿ-ում եվ Եվրասիական միությունում, որպեսզի Ադրբեջանը ավելի շատ փաստարկներ ունենա Ռուսաստանից զենք գնելու համար: Եվ որեւէ մեկը դեռ համարձակվում է պնդել, որ “չկա պատերազմի վերսկսման ոչ մի սպասում”: Դրա համար, ներկայումս ավելի հետաքրքիր են ոչ թե գեներալները, որոնք պայքարում են խաղաղության համար, այլ գնդապետները եւ կամ նույիսկ սերժանտները: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Wednesday, August 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment