Wednesday, August 8, 2012

ԼՂՀ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ էին. դիտորդ

HayNews.am. 8-8-2012- Այս տարի հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ամերիկացիները Արցախի համար» դիտորդական առաքելության ամերիկացի նախագահ Մարկ Դեյթզենը։ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Արցախի նախագահական ընտրություններում դիտորդներ եկան ոչ միայն Հայաստանից ու Կովկասից, այլ ողջ աշխարհից՝ դիտարկելու, թե ի՞նչ է կատարվում Արցախում։ «Ամերիկացիները Արցախի» համար դիտորդական առաքելությունը ողջունում է ԼՂ քաղաքացիներին, ընտրությունների անցկացման պատասխանատուներին և վարչախմբին՝ ընտրողների մասնակցության բարձր ակտիվության, հաջողված ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց Մարկ Դեյթզենը: Մարկ Դեյթզենը նշեց, որ իրեն հիացրել էր դիտարկած հանձնաժողովներից մեկում քվեաթերթիկների հաշվառման ժամանակ հանձնաժողովի անդամի բաց և թափանցիկ գործելաոճը. «Նա բոլորին ցույց տվեց և բոլորից կարծիք հարցրեց, թե արդյո՞ք, կարելի է այս կամ այն քվեաթերթիկը համարել անվավեր»։ Չիտորդը ԼՂՀ նախագահի ընտրությունների օրը եղել է Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների 12 ընտրական տեղամասերում։ Ասաց, որ նաեւ ականատես է եղել որոշ թերությունների, որոնց շտկման համար քայլեր ևս առաջարկեց. «Թերություններից մեկն առնչվում է արցախցի մի «թա-թիիիկ»-ի (նկատի ունի տատիկ-խմբ.), ով եկել էր քվեարկելու առանց անձնագրի, իսկ երբ հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է նրա անձնագիրը, արցախցի «թա-թիիիկ»-ն ասաց, թե մոռացել է տանը»:

No comments: