Monday, August 27, 2012

Թուրքիայում այրվում է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը

Tert.am. 27-8-2012- Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի շրջանում այրվում է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտն են և այն մարել դեռևս չի հաջողվում: Արդեն դադարեցվել է նավթի հոսքը, և շրջանում զինվորները անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել: Հրշեջները փորձում են վերահսկողության տակ վերցնել կրակը:Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Հիշեցնենք, որ նավթամուղի նախորդ հրդեհը բռնկվել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով:

No comments: