Thursday, August 9, 2012

Փորձագետ. «Օսական սցենարի կիրառումը Ղարաբաղում կործանիչ կլինի Ադրբեջանի համար»

News.am. 9-8-2012- Ղարաբաղում Հարավային Օսիայի սցենարի կրկնության փորձը կործանիչ կլինի Ադրբեջանի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով 4 տարի առաջ` 2008 թ-ին օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հակամարտության արդյունքում Հարավային Կովկասում ուժերի վերադասավորմանը: Պատերազմի արդյունքները փոխել են շրջանի ողջ ճարտարապետությունը, այդ թվում եւ ինքնորոշված եւ ինքնորոշման ձգտող պետական միավորումների համար.«Բայց Ղարաբաղը միշտ տարբերվել է Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դեռեւս պատերազմից առաջ, այն իմաստով, որ նրա ինքնորոշման համար ներկայացված պահանջները միշտ էլ ավելի ուժեղ են եղել` անգամ հաշվի չառնելով ռուս-վրացական պատերազմը »,-ավելացրել է Ռ.Կիրակոսյանը: Ըստ նրա, հակամարտությունից քաղած ամենանշանակալից հետեւությունը` Ադրբեջանի դասն է. «Ղարաբաղյան հակամարտության հարցի համար ռազմական լուծում չի կարող լինել»: «Եւ նման փորձերը ոչնչի չեն հանգեցնի: Նրանք կավարտվեն Ադրբեջանի պարտությամբ եւ ղարաբաղյան հարցի վերջնական լուծմամբ: Քանի որ ագրեսիայի դեպքում հարցն առանց բողոքարկման հնարավորության կլուծվի հօգուտ հայկական կողմի»,- ավելացրել է փորձագետը:

No comments: