Thursday, August 9, 2012

Ընդդիմությունը նահանջում է Հալեպում. մարտերը շարունակվում են

Tert.am. 9-8-2012- Հալեպի Սալահեդդին թաղամասում, որտեղ վերջին օրերի ամենաինտենսիվ մարտերն էին ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև, արդեն կառավարական տանկերն են շրջում: Ընդդիմությունը նահանջել է: Տեղեկությունը հաստատում են ինչպես Սիրիայի պետական, այնպես էլ արևմտյան լրատվամիջոցները: Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ շրջանում կառավարական զորքի թիվը կազմել է շուրջ 20.000, իսկ ընդդիմադիրների թիվը մոտ երեք անգամ պակաս է եղել: Երեկ Հալեպի մարզում պայքարն ամենաթեժն է եղել վերջին օրերի ընթացքում: Ռմբակոծության են ենթարկվել Ազազ, Թել Ռըֆաթ և էլ Բաբ շրջանները: Սիրիացի ընդդիմադիրները պնդում են, որ թուրքական սահմանի մոտակայքում իրականացված այդ հարձակումները նպատակ ունեն կանխելու սիրիացի փակստականների մուտքը Թուրքիա: Տեղեկություններ կան այն մասին, որ երեկվա ռմբակոծության հետևանքով Հալեպի մոտակայքում առնվազն 150 մարդ է զոհվել: Երեկ ընդդիմադիրների դեմ գործողություններ են իրականացվել նաև Դամասկոսի Թադամուն, Դումար, Քադեմ շրջաններում, որոնց ընթացքում ծանր տեխնիկա և ռազմական ուղղաթիռներ են օգտագործվել:

No comments: