1in.am. 15-8-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ-երկրներին կոչ է արել Սիրիային հանել կազմակերպությունից: Նման հայտարարություն Գյուլն արել է՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Մեքքայում, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը: «Եկեք բոլորս միասին հանդես գանք կոչով: Հայտարարենք, որ իր լեգիտիմությունն ամբողջությամբ կորցրած Ասադի ղեկավարությանը տեղ չունի նաև Իսլամական հմագործակցության կազմակերպությունում»,- հայտարարել է նա: Նախագահը նշելով, որ Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգը սպառել է իրեն և կորցրել լեգիտիմությունը, ասել է. «Տվյալ փուլում այլ ճանապարհ չկա, բացի կոնկրետ քայլերից, որպեսզի Սիրիայում դադարեցնենք արյունահեղությունը»: Իր ելույթում Գյուլը դիմել է միջազգային հանրությանը, ինչպես նաև ընդգծել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է կայուն դիրք գրավի այս իրադրության մեջ: Գյուլը նաև ասել է հետևյալը. «Շտապ անհրաժեշտ է ստեղծել անցումային կառավարություն, որին ժողովուրդը կվստահի: Ասադը և նրա շրջապատը պետք է իրենց լիազորությունները հանձնեն այդ ժամանակավոր ղեկավարությանը: Ինչքան շուտ լիազորությունները փոխանցվեն անցումային կառավարությանը, այնքան շուտ կդադարի քաոսը»: Հարկ է նշել, որ նման հայտարարությամբ վերջերս հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նշելով, որ հետասադյան ժամանակաշրջան ստեղծելը դաձել է անհրաժեշտ: Thursday, August 16, 2012
Թուրքիան կոչ է անում Սիրիայում անցումային կառավարություն ստեղծել
1in.am. 15-8-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ-երկրներին կոչ է արել Սիրիային հանել կազմակերպությունից: Նման հայտարարություն Գյուլն արել է՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Մեքքայում, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը: «Եկեք բոլորս միասին հանդես գանք կոչով: Հայտարարենք, որ իր լեգիտիմությունն ամբողջությամբ կորցրած Ասադի ղեկավարությանը տեղ չունի նաև Իսլամական հմագործակցության կազմակերպությունում»,- հայտարարել է նա: Նախագահը նշելով, որ Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգը սպառել է իրեն և կորցրել լեգիտիմությունը, ասել է. «Տվյալ փուլում այլ ճանապարհ չկա, բացի կոնկրետ քայլերից, որպեսզի Սիրիայում դադարեցնենք արյունահեղությունը»: Իր ելույթում Գյուլը դիմել է միջազգային հանրությանը, ինչպես նաև ընդգծել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է կայուն դիրք գրավի այս իրադրության մեջ: Գյուլը նաև ասել է հետևյալը. «Շտապ անհրաժեշտ է ստեղծել անցումային կառավարություն, որին ժողովուրդը կվստահի: Ասադը և նրա շրջապատը պետք է իրենց լիազորությունները հանձնեն այդ ժամանակավոր ղեկավարությանը: Ինչքան շուտ լիազորությունները փոխանցվեն անցումային կառավարությանը, այնքան շուտ կդադարի քաոսը»: Հարկ է նշել, որ նման հայտարարությամբ վերջերս հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նշելով, որ հետասադյան ժամանակաշրջան ստեղծելը դաձել է անհրաժեշտ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment