Tert.am. 15-8-2012- Թուրքիայի Մարդինի մարզի Քըզըլթեփե շրջանում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կիսավեր վիճակում վերադարձվել է հայ համայնքին: Սուրբ Գևորգը նախկինում փորձ է արվել վերակառուցել, սակայն աշխատանքների ընթացքում փլուզվել է եկեղեցու տանիքը: Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալ»-ը եկեղեցին բավական հին է, սակայն կառուցման կոնկրետ թվականը հայտնի չէ: Այն տարիներ շարունակ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության կողմից որպես պահեստ է օգտագործվել և բացահայտվել էր միայն գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի` շրջան կատարած այցի ընթացքում: 2004 թ-ից պաշտպանության տակ առնված եկեղեցին վերանորոգելու որոշում եղել է, սակայն մինչ դրա իրագործումը եկեղեցու պահակը 7 մետրանոց փոս է փորել և գանձ որոնել: 2007 թ-ից մինչ օրս վերակառուցման սպասող եկեղեցու տանիքի փլուզումից հետո միայն այն վերադարձել է հայ կաթոլիկների Սուրբ Գևորգ հիմնադրամին: Այժմ եկեղեցուց միայն պատերն են մնացել: Որպես պահես ծառայելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե աստիճաններ են կառուցվել: Եկեղեցու վերջնական տեսքը վերջերս լուսանկարած Զուբեյդե Սարըն պատմել է, որ եկեղեցու գոյության մասին մինչև 2000-ական թվականները հայտնի չի եղել: «Հետո իմացանք, որ Քըզըլթեփեում մի եկեղեցի կա, սակայն անունը հայտնի չէ և ավերակի էր վերածվել: Որպես պահեստ օգտագործվելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե մասեր են ավելացել: Տանիքի փլվելուց հետո է այն վերադարձվել Մարդինի հայ կաթոլիկների համայնքին և նրանց տեղեկացրել են, որ իրավունք ունեն վերանորոգել այն»,- պատմել է Սարըն:Thursday, August 16, 2012
Մարդինում պահեստի վերածված հայկական եկեղեցին կիսավեր վիճակում վերադարձվել է հայ համայնքին
Tert.am. 15-8-2012- Թուրքիայի Մարդինի մարզի Քըզըլթեփե շրջանում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կիսավեր վիճակում վերադարձվել է հայ համայնքին: Սուրբ Գևորգը նախկինում փորձ է արվել վերակառուցել, սակայն աշխատանքների ընթացքում փլուզվել է եկեղեցու տանիքը: Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալ»-ը եկեղեցին բավական հին է, սակայն կառուցման կոնկրետ թվականը հայտնի չէ: Այն տարիներ շարունակ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության կողմից որպես պահեստ է օգտագործվել և բացահայտվել էր միայն գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի` շրջան կատարած այցի ընթացքում: 2004 թ-ից պաշտպանության տակ առնված եկեղեցին վերանորոգելու որոշում եղել է, սակայն մինչ դրա իրագործումը եկեղեցու պահակը 7 մետրանոց փոս է փորել և գանձ որոնել: 2007 թ-ից մինչ օրս վերակառուցման սպասող եկեղեցու տանիքի փլուզումից հետո միայն այն վերադարձել է հայ կաթոլիկների Սուրբ Գևորգ հիմնադրամին: Այժմ եկեղեցուց միայն պատերն են մնացել: Որպես պահես ծառայելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե աստիճաններ են կառուցվել: Եկեղեցու վերջնական տեսքը վերջերս լուսանկարած Զուբեյդե Սարըն պատմել է, որ եկեղեցու գոյության մասին մինչև 2000-ական թվականները հայտնի չի եղել: «Հետո իմացանք, որ Քըզըլթեփեում մի եկեղեցի կա, սակայն անունը հայտնի չէ և ավերակի էր վերածվել: Որպես պահեստ օգտագործվելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե մասեր են ավելացել: Տանիքի փլվելուց հետո է այն վերադարձվել Մարդինի հայ կաթոլիկների համայնքին և նրանց տեղեկացրել են, որ իրավունք ունեն վերանորոգել այն»,- պատմել է Սարըն:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment