Tert.am. 17-8-2012- Պատմաբան և հետազոտող Սայիդ Չեթինօղլուն, ով հայամետ բազամաթիվ ուսումնասիրությունների և գրքի հեղինակ է, իր նոր հոդվածում պատմել է հայերի ցեղասպանության ընթացքում իրականացված տեղահանություններից հետո ընկած ժամանակահատվածի մասին: Ինչպես տեղեկացնում է «Նոր Մարմարա» օրաթերթը, Չեթինօղլուն նշել է, որ երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր պետությունն ամեն ինչ անում էր, որպեսզի հայերը չկարողանան վերադառնալ. վերադառնալ ցանկացողների առջև այնպիսի արգելքներ էին դրվում, որոնք անհաղթահարելի էին: «Շատ բան է գրված այն մասին, թե հայերը ինչպես են իրենց հայրենիքից վտարվել ցեղասպանության ընթացքում: Նրանցից ոմանք կարողացան մնալ և փրկվել մահվան ճիրաններից: Այսօր ցեղասպանության իրականացման մասին ինչ որ գիտենք, գիտենք վերապրողների պատմածներից»,- գրել է նա: Չեթինօղլուն նշում է, որ պատերազմի ավարտից հետո հայերը, բնականաբար, ցանկանալու էին վերադառնալ իրենց հայրենիքը: «Ամեն մարդ գիտի, որ հայերը շատ կապված էին իրենց հայրենիքին: Եթե մի կողմ դնենք նրանց ազգաբնակչական և պատմական կյանքի մասին առկա գրականությունը, տակը կմնա ստվար գրականություն, որտեղ հայերը կարոտով են խոսում անգամ ամենաանմարդաբնակ շրջանների ծաղկի, միջատի մասին»,- գրում է նա: Չեթինօղլուի խոսքերով` այս գրականության ուսումնասիրությամբ կարել է մեջտեղ հանել և վերստին գրել Անատոլիայի պատմությունը: «Անատոլիայի անգամ ամենահեռավոր անկյունների պատմությունը թաղված է այս լայնածավալ գրականության մեջ»: Չեթինողլուն պատմում է, որ թուրքական կառավարությունը ցեղասպանությունը վերապրող հայերի մասին հրամանագիր հրատարակեց և այն ուղարկեց բոլոր սահմանադռներն ու զինվորական հրամանատարություններին: Հրամանագիրը բաղկացած էր 11 հոդվածներից: «Այդ հոդվածները այնպես էին գրված, որ հայերի մուտքը մնացել էր սահմանադռան պաշտոնյայի խղճին: Հոդվածները ծանր էին: Բայց նրանց մեջ կար մի հոդված, որը ծիծաղ էր առաջացնում: Այդ հոդվածի համաձայն սահմանից ներս էին թողնվում այն հայերը, ովքեր իրենց հետ մինչև նոր հունձքի շրջանը բավարարելու չափ սնունդ ունեին: Այն խեղճ մարդիկ, ովքեր իրենց ամեն ինչը թողնելով աքսորվել էին, ուղարկվելով դեպի մահվան ճանապարհ, որոնք կիսաքաղց էին ու ծարավ, վերադարձին ինչպե՞ս կարող էին բավարար սնունդ ունենալ: Մանավանդ, որ չգիտեին, թե ինչ պայմաններ էին իրենց սպասում` վերադառնալու դեպքում»,- գրում է հոդվածագիրը: Նա նշում է, որ այնուհանդերձ, գտնվեցին փոքրաթիվ հայեր, որոնց հաջողվեց վերադառնալ: «Եվ ի՞նչ պատահեց դրանից հետո: Այս անգամ էլ Անկարայի կառավարությունն արգելեց նախ բոլոր հայերին, ապա նաև մյուս փոքրամասնություններին ճամբորդել և ազատ տեղաշարժվել»: Այսպիսով հայերն ու փոքրամասնությունները պիտի մնային այնտեղ, որտեղ էին և չէին կարող ուրիշ տեղ գնալ: Չեթինօղլուն այս մասին բազմաթիվ փաստաթղթեր է գտել, որոնց մի մասը փաստացի տվյալներ է ցույց տալիս: Saturday, August 18, 2012
Թուրք պատմաբանի նոր հոդվածը պատմում է Անատոլիայից հայերի արտաքսման մասին
Tert.am. 17-8-2012- Պատմաբան և հետազոտող Սայիդ Չեթինօղլուն, ով հայամետ բազամաթիվ ուսումնասիրությունների և գրքի հեղինակ է, իր նոր հոդվածում պատմել է հայերի ցեղասպանության ընթացքում իրականացված տեղահանություններից հետո ընկած ժամանակահատվածի մասին: Ինչպես տեղեկացնում է «Նոր Մարմարա» օրաթերթը, Չեթինօղլուն նշել է, որ երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր պետությունն ամեն ինչ անում էր, որպեսզի հայերը չկարողանան վերադառնալ. վերադառնալ ցանկացողների առջև այնպիսի արգելքներ էին դրվում, որոնք անհաղթահարելի էին: «Շատ բան է գրված այն մասին, թե հայերը ինչպես են իրենց հայրենիքից վտարվել ցեղասպանության ընթացքում: Նրանցից ոմանք կարողացան մնալ և փրկվել մահվան ճիրաններից: Այսօր ցեղասպանության իրականացման մասին ինչ որ գիտենք, գիտենք վերապրողների պատմածներից»,- գրել է նա: Չեթինօղլուն նշում է, որ պատերազմի ավարտից հետո հայերը, բնականաբար, ցանկանալու էին վերադառնալ իրենց հայրենիքը: «Ամեն մարդ գիտի, որ հայերը շատ կապված էին իրենց հայրենիքին: Եթե մի կողմ դնենք նրանց ազգաբնակչական և պատմական կյանքի մասին առկա գրականությունը, տակը կմնա ստվար գրականություն, որտեղ հայերը կարոտով են խոսում անգամ ամենաանմարդաբնակ շրջանների ծաղկի, միջատի մասին»,- գրում է նա: Չեթինօղլուի խոսքերով` այս գրականության ուսումնասիրությամբ կարել է մեջտեղ հանել և վերստին գրել Անատոլիայի պատմությունը: «Անատոլիայի անգամ ամենահեռավոր անկյունների պատմությունը թաղված է այս լայնածավալ գրականության մեջ»: Չեթինողլուն պատմում է, որ թուրքական կառավարությունը ցեղասպանությունը վերապրող հայերի մասին հրամանագիր հրատարակեց և այն ուղարկեց բոլոր սահմանադռներն ու զինվորական հրամանատարություններին: Հրամանագիրը բաղկացած էր 11 հոդվածներից: «Այդ հոդվածները այնպես էին գրված, որ հայերի մուտքը մնացել էր սահմանադռան պաշտոնյայի խղճին: Հոդվածները ծանր էին: Բայց նրանց մեջ կար մի հոդված, որը ծիծաղ էր առաջացնում: Այդ հոդվածի համաձայն սահմանից ներս էին թողնվում այն հայերը, ովքեր իրենց հետ մինչև նոր հունձքի շրջանը բավարարելու չափ սնունդ ունեին: Այն խեղճ մարդիկ, ովքեր իրենց ամեն ինչը թողնելով աքսորվել էին, ուղարկվելով դեպի մահվան ճանապարհ, որոնք կիսաքաղց էին ու ծարավ, վերադարձին ինչպե՞ս կարող էին բավարար սնունդ ունենալ: Մանավանդ, որ չգիտեին, թե ինչ պայմաններ էին իրենց սպասում` վերադառնալու դեպքում»,- գրում է հոդվածագիրը: Նա նշում է, որ այնուհանդերձ, գտնվեցին փոքրաթիվ հայեր, որոնց հաջողվեց վերադառնալ: «Եվ ի՞նչ պատահեց դրանից հետո: Այս անգամ էլ Անկարայի կառավարությունն արգելեց նախ բոլոր հայերին, ապա նաև մյուս փոքրամասնություններին ճամբորդել և ազատ տեղաշարժվել»: Այսպիսով հայերն ու փոքրամասնությունները պիտի մնային այնտեղ, որտեղ էին և չէին կարող ուրիշ տեղ գնալ: Չեթինօղլուն այս մասին բազմաթիվ փաստաթղթեր է գտել, որոնց մի մասը փաստացի տվյալներ է ցույց տալիս:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment