Saturday, August 18, 2012

Հայ եւ իրանական աշխատախմբերի հերթական նիստը կկայանա Երեւանում

News.am. 18-8-2012- Արաքս գետի ջրի աղտոտվածությունն ուսումնասիրող եւ ջրի որակի վերլուծությամբ զբաղվող հայ-իրանական փորձագետների աշխատանքային խմբի հերթական նիստը կկայանա ս/թ սեպտեմբերի 10-14-ին Երեւանում: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Հայաստանի բնապահպանության նախարարությունը մշակել է ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, համաձայն որի՝ կապահովվեն հայ-իրանական աշխատանքային խմբի հանդիպման հետ կապված միջոցառումները: Հիշեցնենք, որ մի շարք իրավական փաստաթղթերի հիման վրա ստեղծված Արաքս գետի ջրի աղտոտվածությունն ուսումնասիրող, ջրի որակի վերլուծությամբ զբաղվող, առ այսօր գործող փորձագետների համապատասխան աշխատանքային խմբերը ձեւավորվել են 2005թ.-ին: Ըստ այդ խմբերի ներկայացուցիչների միջեւ 2011 թ. օգոստոսին Թավրիզում կայացած 15-րդ հանդիպման արձանագրության՝ հերթական տարեկան նիստը նախատեսված է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում: Նշենք, որ, իրանական բնապահպանական աշխատախմբի հետ կապված ծախսերի համար ՀՀ վարչապետի որոշման նախագծով ՀՀ պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 2.533 հազար դրամ:

No comments: