
News.am. 9-8-2012- Իրանի եւ Թուրքիայի միջեւ վերջին լարվածությունների ֆոնին իրանական իշխանությունները ժամանակավորապես չեղյալ են հայտարարել Թուրքիայի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, իրանական կողմը հայտարարել է, թե մինչեւ սեպտեմբերի 1-ը սառեցվում է Թուրքիայի հետ առանց մուտքի վիզային ռեժիմը՝ որոշումը պատճառաբանելով Իրանում այս ընթացքում մի վեհաժողովի անցկացմամբ:
Թուրքական մամուլում այս որոշման մեջ Թուրքիայի դեմ ուղղված դիտավորություն են տեսնում՝ շեշտելով, թե հիշյալ վեհաժողովի նախորդ գումարումների ժամանակ Իրանը նման բան որեւէ երկրի հանդեպ չէր կիրառել: Նշվում է, որ Իրանի այս որոշման ընդունումից հետո Թուրքիայի եւ Իրանի սահմանակետերում հսկայական հերթեր են գոյացել: Հիշեցնենք, որ Իրանի բարձրաստիճան զինվորականները Սիրիայում թափվող արյան համար պատասխանատու էին հայտարարել Թուրքիային, ավելին, Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել էր, թե Սիրիայից հետո իրադարձությունները կծավալվեն Թուրքիայում, ինչը մեծ անհանգստություն էր առաջ բերել Թուրքիայի իշխանությունների մոտ:
No comments:
Post a Comment