Zham.am. 16-8-2012- Չնայած մեծաթիվ կոչերին հրաժարվելու համերգից, հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր պատրաստվում է ելույթ է ունենալ Ախալցխայում վերականգնված Ռաբատ բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» թուրքական մզկիթի վերաբացման արարողության ժամանակ: Ազնավուրը ելույթ կունենա 25–հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկուկես ժամ կկատարի իր լավագույն ստեղծագործությունները: Վրաստանի իշխանություններն ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը իր կոչում նշել էր, որ “Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգեւոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը”: Նրանք դիմել էին Շառլ Ազնավուրին`կոչ անելով չդառնալ վրաց-թուրքական տանդեմի դավադրության մասնակից: Հիշեցնենք, որ Ազնավուրի հայրը սերում է Ախալցխայի հայ ընտանիքից, ու ենթադրվում է, որ հենց այդ պատճառով է Ազնավուրը որոշել մասնակցել:Thursday, August 16, 2012
Չնայած հրաժարվելու կոչերին`Շառլ Ազնավուրը կմասնակցի թուրքական մզկիթի բացման տոնական համերգին
Zham.am. 16-8-2012- Չնայած մեծաթիվ կոչերին հրաժարվելու համերգից, հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր պատրաստվում է ելույթ է ունենալ Ախալցխայում վերականգնված Ռաբատ բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» թուրքական մզկիթի վերաբացման արարողության ժամանակ: Ազնավուրը ելույթ կունենա 25–հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկուկես ժամ կկատարի իր լավագույն ստեղծագործությունները: Վրաստանի իշխանություններն ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը իր կոչում նշել էր, որ “Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգեւոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը”: Նրանք դիմել էին Շառլ Ազնավուրին`կոչ անելով չդառնալ վրաց-թուրքական տանդեմի դավադրության մասնակից: Հիշեցնենք, որ Ազնավուրի հայրը սերում է Ախալցխայի հայ ընտանիքից, ու ենթադրվում է, որ հենց այդ պատճառով է Ազնավուրը որոշել մասնակցել:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment