«Լրագիր» 16-8-2012- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ախալցիխե ուղեվորվելու նախորդ օրը, Թբիլիսիում այցելեց Սուրբ Էջմիածին տաճարը: Չնայած օգոստոսյան կիզիչ արևին, բազմամարդ էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը: Ժողովուրդը եկել էր իր խոնարհումը բերելու աստվածաշնորհ տաղանդով և ազգապահպան գործունեությամբ աշխարհին հայտնի Շառլ Ազնավուրին, տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցիխեում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցիխեում առաջին անգամ հանդես կգա համերգով:
Thursday, August 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment