Mardik.am. 15-8-2012- Իսրայելական Haaretz-ը օրաթերթը անդրադարձել է Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակմանը և դրա հետևանքներին՝ հարձակվող երկրի տնտեսության համար: «2006-ի Լիբանանի պատերազմը մեզ նոր իմացություն նվիրեց: Մենք այն ժամանակ համոզված էինք, որ իսրայելական տնտեսությունը խոր ճգնաժամի ու լճացման շրջան կթևակոխի՝ երկրի հյուսիսի տևական հրթիռակոծության և այն մտավախությունների հետևանքով, թե հրթիռները նաև Թել Ավիվ կհասնեն, սակայն պարզվեց, որ մեր ենթադրությունները սխալ էին: Իսրայելի տնտեսությունը եզակի հզորություն և անհավանական կայունություն դրսևորեց»,- գրում է Haaretz-ը և հարցադրում անում. «Գուցե մեզ հաջողվի՞ ջրից չոր դուրս գալ նաև Իրանի դեմ հարձակման դեպքում»: «Իսրայելի բանկը և Ֆինանսների նախարարությունը ենթադրում են, որ իրանական օբյեկտների վրա հարձակումը երկրի տնտեսության համար ծանրագույն հետևանքներ կունենա: Նրանք մտավախություն ունեն, որ տնտեսությունը տևական ժամանակով կաթվածահար կլինի, կլինեն բազմաթիվ սննկացումներ և զանգվածային ազատումներ աշխատանքից: Կենտրոնական բանկը իսրայելական բանկերի պաշտպանության հատուկ ծրագիր է նախապատրաստում՝ զանգվածային խուճապի նկատառումով, որը կհանգեցնի հաշիվներից բոլոր միջոցները հանելուն: Սա կարող է հանգեցնել Իսրայելի ֆինանսական համակարգի ամբողջական ջախջախմանը: Իրանի վրա հարձակվելու դեպքում աշխարհի շատ երկրներ կդատապարտեն Իսրայելին: Հարձակումը կընդլայնի այն երկրների, ընկերությունների, կազմակերպությունների ցուցակը, որոնք բոյկոտում են Իսրայելը (պաղեստինյան տարածքների օկուպացիայի համար): Եվրոպայում այսօր կան առևտրային ընկերություններ, որոնք զերծ են մնում մեզ հետ առևտրային հարաբերություններից՝ այսպես կոչված «իսրայելական ռիսկի» պատճառով: Երբ հրթիռները սկսեն Թել Ավիվի վրա թափվել, բոլոր միջազգային ներդրողները անմիջապես կլքեն իսրայելական շուկան». կանխատեսում է Haaretz-ը: «Իրանի վրա հարձակումը նշանակում է նավթի գների կտրուկ բարձրացում, ինչը կհանգեցնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացմանը: Դա մեզ նվազ ընդունելի կդարձնի Եվրոպայում և ԱՄՆ-ում: Եթե այսօր աշխարհում կա մի բան, որ բացարձակապես հարկավոր չէ իսպանացի գործազուրկին կամ հույն ցուցարարին, ապա դա վառելիքի գնի աճն է: Ի տարբերություն Իրաքի ուշացած և ոչ նշանակալի ռեակցիային՝ 1981-ին ատոմային ռեակտորի ռմբակոծմանը, Իրանի պատասխանը մի քանի անգամ ավելի լուրջ և կայծակնային կլինի: Տասնյակ, գուցե և հարյուրավոր հրթիռներ կարձակվեն Իսրայելի ուղղությամբ՝ որպես առաջին ռեակցիա հարձակմանը: Մի հարվածը կհաջորդի մյուսին: Եվ միայն մեկ ասպարեզում էժանացում կլինի` բնակարանների: Նման սցենարի դեպքում մենք ոչ մի այլ տարբերակ չենք ունենա, քան դիմել մեր միակ բարեկամին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, սակայն հաշվի առնելով Բարաք Օբամայի հետ մեր հարաբերությունների ներկա մակարդակը, ոչ մի պատճառ չկա կարծելու, թե նրանք մեզ օգնության կշտապեն: Չէ՞ որ Օբաման Իրանի վրա հարձակվելուն դեմ է հանդես գալիս: Այն էլ՝ տվյալ շրջանում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախօրեին»,- ասված է հոդվածում: Haaretz-ի գնահատականով «Իսրայելի ղեկավարության ամենավտանգավոր քայլը պետության միակ դաշնակցի հետ հարաբերությունները վտանգելը» կլինի: «Բացի այդ»,- նկատում է հոդվածագիրը,- «Իսրայելական հասարակությունը գիտակցում է, թե մենք ինչ աստիճանի կախյալ ենք ԱՄՆ-ից: Խոսքը միայն տարեկան 3 մլրդ դոլարի օգնության մասին չէ: Եվ ոչ էլ՝ նոր օդանավերի: Պատերազմի ընթացքում առանց սպառազինությունների ինտենսիվ մատակարարման, առանց ամերիկյան դիվանագիտական հովանոցի մենք կհայտնվենք անասելի վտանգավոր իրավիճակում: ԱՄՆ-ի նախագահին բավական է ակնարկել, որ ինքը ծանրութեթև է անում իր երկրի հարաբերությունները Իսրայելի հետ, և մենք անմիջապես կվերածվենք տնտեսական աքսորյալների: Աշխարհում ոչ ոք մեզ մի դոլար փող պարտք չի տա»,- եզրակացնում է Haaretz-ը: Thursday, August 16, 2012
Իսրայելին ոչ ոք մի դոլար փող չի տա Իրանի վրա հարձակվելու դեպքում. Haaretz
Mardik.am. 15-8-2012- Իսրայելական Haaretz-ը օրաթերթը անդրադարձել է Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակմանը և դրա հետևանքներին՝ հարձակվող երկրի տնտեսության համար: «2006-ի Լիբանանի պատերազմը մեզ նոր իմացություն նվիրեց: Մենք այն ժամանակ համոզված էինք, որ իսրայելական տնտեսությունը խոր ճգնաժամի ու լճացման շրջան կթևակոխի՝ երկրի հյուսիսի տևական հրթիռակոծության և այն մտավախությունների հետևանքով, թե հրթիռները նաև Թել Ավիվ կհասնեն, սակայն պարզվեց, որ մեր ենթադրությունները սխալ էին: Իսրայելի տնտեսությունը եզակի հզորություն և անհավանական կայունություն դրսևորեց»,- գրում է Haaretz-ը և հարցադրում անում. «Գուցե մեզ հաջողվի՞ ջրից չոր դուրս գալ նաև Իրանի դեմ հարձակման դեպքում»: «Իսրայելի բանկը և Ֆինանսների նախարարությունը ենթադրում են, որ իրանական օբյեկտների վրա հարձակումը երկրի տնտեսության համար ծանրագույն հետևանքներ կունենա: Նրանք մտավախություն ունեն, որ տնտեսությունը տևական ժամանակով կաթվածահար կլինի, կլինեն բազմաթիվ սննկացումներ և զանգվածային ազատումներ աշխատանքից: Կենտրոնական բանկը իսրայելական բանկերի պաշտպանության հատուկ ծրագիր է նախապատրաստում՝ զանգվածային խուճապի նկատառումով, որը կհանգեցնի հաշիվներից բոլոր միջոցները հանելուն: Սա կարող է հանգեցնել Իսրայելի ֆինանսական համակարգի ամբողջական ջախջախմանը: Իրանի վրա հարձակվելու դեպքում աշխարհի շատ երկրներ կդատապարտեն Իսրայելին: Հարձակումը կընդլայնի այն երկրների, ընկերությունների, կազմակերպությունների ցուցակը, որոնք բոյկոտում են Իսրայելը (պաղեստինյան տարածքների օկուպացիայի համար): Եվրոպայում այսօր կան առևտրային ընկերություններ, որոնք զերծ են մնում մեզ հետ առևտրային հարաբերություններից՝ այսպես կոչված «իսրայելական ռիսկի» պատճառով: Երբ հրթիռները սկսեն Թել Ավիվի վրա թափվել, բոլոր միջազգային ներդրողները անմիջապես կլքեն իսրայելական շուկան». կանխատեսում է Haaretz-ը: «Իրանի վրա հարձակումը նշանակում է նավթի գների կտրուկ բարձրացում, ինչը կհանգեցնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացմանը: Դա մեզ նվազ ընդունելի կդարձնի Եվրոպայում և ԱՄՆ-ում: Եթե այսօր աշխարհում կա մի բան, որ բացարձակապես հարկավոր չէ իսպանացի գործազուրկին կամ հույն ցուցարարին, ապա դա վառելիքի գնի աճն է: Ի տարբերություն Իրաքի ուշացած և ոչ նշանակալի ռեակցիային՝ 1981-ին ատոմային ռեակտորի ռմբակոծմանը, Իրանի պատասխանը մի քանի անգամ ավելի լուրջ և կայծակնային կլինի: Տասնյակ, գուցե և հարյուրավոր հրթիռներ կարձակվեն Իսրայելի ուղղությամբ՝ որպես առաջին ռեակցիա հարձակմանը: Մի հարվածը կհաջորդի մյուսին: Եվ միայն մեկ ասպարեզում էժանացում կլինի` բնակարանների: Նման սցենարի դեպքում մենք ոչ մի այլ տարբերակ չենք ունենա, քան դիմել մեր միակ բարեկամին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, սակայն հաշվի առնելով Բարաք Օբամայի հետ մեր հարաբերությունների ներկա մակարդակը, ոչ մի պատճառ չկա կարծելու, թե նրանք մեզ օգնության կշտապեն: Չէ՞ որ Օբաման Իրանի վրա հարձակվելուն դեմ է հանդես գալիս: Այն էլ՝ տվյալ շրջանում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախօրեին»,- ասված է հոդվածում: Haaretz-ի գնահատականով «Իսրայելի ղեկավարության ամենավտանգավոր քայլը պետության միակ դաշնակցի հետ հարաբերությունները վտանգելը» կլինի: «Բացի այդ»,- նկատում է հոդվածագիրը,- «Իսրայելական հասարակությունը գիտակցում է, թե մենք ինչ աստիճանի կախյալ ենք ԱՄՆ-ից: Խոսքը միայն տարեկան 3 մլրդ դոլարի օգնության մասին չէ: Եվ ոչ էլ՝ նոր օդանավերի: Պատերազմի ընթացքում առանց սպառազինությունների ինտենսիվ մատակարարման, առանց ամերիկյան դիվանագիտական հովանոցի մենք կհայտնվենք անասելի վտանգավոր իրավիճակում: ԱՄՆ-ի նախագահին բավական է ակնարկել, որ ինքը ծանրութեթև է անում իր երկրի հարաբերությունները Իսրայելի հետ, և մենք անմիջապես կվերածվենք տնտեսական աքսորյալների: Աշխարհում ոչ ոք մեզ մի դոլար փող պարտք չի տա»,- եզրակացնում է Haaretz-ը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment