Ժողովրդավարությունն ու ազատությունը ՆԱՏՕ-ի հրացաններով ձեռք չեն բերվում: Այդ մասին, Իրանի նախագահի պաշտոնական «պրեզիդենտ.իռ» կայքի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտակարգ համաժողովի ժամանակ երեկ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, անդրադառնալով Սիրիայի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, նշել է. «Սիրիան պետք է մնա ուժեղ իսլամական երկիր: Դժբախտաբար որոշ երկրներ այդ հարցում ճիշտ չգործեցին. Փոխանակ հակամարտող կողմերին հրավիրեին երկխոսության՝ ընդհակառակը, զենք առաքեցին զինյալներին՝ այդպիսով խրախուսելով սպանությունները»: Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Սիրիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությանը, նշել էր. Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմհանփարաստն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի կեցվածքը կարող է տարածաշրջանը ներքաշել կրոնական և էթնիկ հակամարտության մեջ: Thursday, August 16, 2012
Մահմուդ Ահմադինեժադ. Ժողովրդավարությունն ու ազատությունը ՆԱՏՕ-ի հրացաններով ձեռք չեն բերվում
Ժողովրդավարությունն ու ազատությունը ՆԱՏՕ-ի հրացաններով ձեռք չեն բերվում: Այդ մասին, Իրանի նախագահի պաշտոնական «պրեզիդենտ.իռ» կայքի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտակարգ համաժողովի ժամանակ երեկ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, անդրադառնալով Սիրիայի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, նշել է. «Սիրիան պետք է մնա ուժեղ իսլամական երկիր: Դժբախտաբար որոշ երկրներ այդ հարցում ճիշտ չգործեցին. Փոխանակ հակամարտող կողմերին հրավիրեին երկխոսության՝ ընդհակառակը, զենք առաքեցին զինյալներին՝ այդպիսով խրախուսելով սպանությունները»: Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Սիրիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությանը, նշել էր. Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմհանփարաստն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի կեցվածքը կարող է տարածաշրջանը ներքաշել կրոնական և էթնիկ հակամարտության մեջ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment