Saturday, August 18, 2012

Եթե Սիրիայում PKK-ն սպառնալիքի վերաճի, Թուրքիան կմիջամտի. Աբդուլահ Գյուլ

HayNews.am. 17-8-2012- Եթե Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնալիքի վերաճի Թուրքիայի համար, Անկարան կարող է գործողություններ սկսել Սիրիայում: Այս մասին թուրքական Zaman թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, փոխանցում է «Առաջին լրատվականը»: «Թուրքիան հետևում է Սիրիայի հյուսիսում իրավիճակին: Եթե Սիրիայում PKK-ի գոյությունը սպառնալիքի վերածվի Թուրքիայի համար, մենք կարող ենք միջամտել և անհրաժեշտ գործողություն սկսել»,- ասել է Գյուլը: Պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք Սիրիան զենք է մատակարարում PKK-ի զինյալներին՝ նա նշել է, որ չի բացառում նման բան, քանի որ այս փուլում Ասադն ի վիճակի է անել ամեն բան տարածաշրջանի ապակայունացման համար: Գյուլը նաև նշել է, որ քրդերը, ինչպես և տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, ինքնորոշման և ազատության իրավունք ունեն այն երկրում, որտեղ նրանք ապրում են: Բայց միաժամանակ, նրա խոսքերով, պետք է տարբերակել խաղաղ քրդերին PKK-ի ահաբեկիչներից:

No comments: