Thursday, September 20, 2012

Ս. Օհանյան. «Այժմ պետք է աշխատենք 102-րդ ռազմական բազայի իրավական մասի ձևավորման վրա»

Panorama.am. 19-9-2012- «Ես կածում եմ, որ այս այցը որոշակի իմպուլսներ կհաղորդի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը, կամրացնի մեր բարեկամությունը, կամրապնդի և Հայաստանի, և տարածաշրջանի անվտանգությունը»,- քիչ առաջ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Նշենք, որ այսօր երկու նախարարները ներկա են գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին: Նա նաև նշեց, որ քննարկվել են ռազմական ոլորտի մի շարք հարցեր, այդ թվում Գյումրիի 102-րդ ռազմական բազային առնչվող խնդիրներ: «Ես կարծում եմ, որ մենք պետք է այժմ աշխատենք 102-րդ ռազմական բազայի իրավական բազայի ձևավորման վրա»,- ասաց Ս. Օհանյանը: Իսկ ՌԴ Պնախարար Ա. Սերդյուկովը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա անդրադառնալով «Փոխգործակցություն-2012»-ին, նշեց. «Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ զորամիավորումները ցույց տվեցին մարտական պատրաստվածության շատ բարձր մակարդակ: Ինչպես նաև ուզում եմ ընդգծել, որ այսօր մենք անցկացրել ենք արդյունավետ երկկողմ հանդիպումներ և քննարկել ենք հարցերի լայն սպեկտոր»: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վերևաբերյալ հարցեր, ինչպես նաև 2013 թվականի համագործակցության ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ: Այցի ավարտին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ծառ է տնկել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի բակում:

No comments: