Thursday, September 20, 2012

Այդ «մեծերը» թույլ են ու խոցելի

«Լրագիր» 19-9-2012- «Նախագահի կողմից կառավարությունը միանգամայն ճիշտ գնահատականի արժանացավ, և ես շատ կցանականայի, որպեսզի գործանականում տեսնեի նաև հետևանքները»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանում ներդրված ատկատների համակարագն իր կործանարար ազդեցությունն է ունեցել շատ գործարարների համար: «Շատ կցանականայի, որ այդ մարդկանց հավատը վերանվաճելու համար կոնկրետ գործողություններ լինեին, որոնք հույս կներշնչեին Հայաստանի ցանկացած քաղաքացու, որ սեփական երկրում ապրելն իմաստ ունի, և իրենք պաշտպանված են պետության կողմից»,- ընդգծեց Սաֆարյանը: Հարցին, թե ներկա կառավարությունն ունի՞ այդքան քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի ու ատկատների դեմ, Ստյոպա Սաֆարյանը նման պատասխան տվեց. «Նախագահի ելույթն առնվազն այդ քաղաքական կամքի մասին էր վկայում, որ գոնե երկրի ղեկավարն ունի: Հետևաբար, կառավարությանն այլ բան չի մնում անել, քան իրացնել այդ կամքը»: Նա միաժամանակ նկատեց, որ միգուցե ինքն էլ հավատար նրան, որ Սերժ Սարգսյանի ելույթը նախընտրական գովազդ էր, «եթե ինքս չհասկանայի, որ այլևս այս երկիրը որպես մի համակարգ, այսպես շարունակվել չի կարող»: «Եվ ես ուզում եմ հավատալ, որ նախագահը դա գիտակցում է: Որովհետև ակնհայտ է, որ այս ամիսներին դժվարություններ են ունեցել երկրի բյուջեի դեֆիցիտը լրացնելու և այլնի առումով: Բացի այդ, հավանաբար գիտակցում են, որ այս տարածաշրջանում, որտեղ Հայաստանը շրջափակված է, մեր երկիրն այլ ճանապարհ չունի, քան մրցունակ երկիր դառնալը»,- ասաց նա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «մեծերին գլխից բռնելու» կոչին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ «մեծերին» հասարակությունն է սարքել հրեշներ: Իրականում, սակայն, այդպես չէ. նրանք շատ թույլ են և շատ խոցելի: «Ես ոչ թե նրանց հետ հաշվեհարդար տեսնելու կամ ոչնչացնելու կոչ եմ անում, այլ պարզապես նրանց պետք է հասկացնեն, որ պետք է գործեն որոշակի խաղի կանոններով, և ավելին իրենց թույլատրված չէ, ավելին պատժելի է»,- ընդգծեց Սաֆարյանը:

No comments: