News.am. 25-9-2012- Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի այգիներից մեկում կկառուցվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Քաղաքապետ Լու Ռոսամիլիան հաստատել է, որ հուշարձանը կկառուցվի նախկինում սրբագործված վայրում: 2005 թ-ին քաղաքում հուշարձանի հարցերով զբաղվող խորհուրդ է ձեւավորվել: Հուշարձանը կխորհրդանշի քաղաքի եւ շրջանի հայ համայնքի դրական ավանդը, գրում է տեղական The Troy Record կայքը: Անցյալ տարվա դեկտեմբերին քահանաներ Պետրոս Շետիլյանը եւ Ստեփանոս Դուդուկյանը սրբագործել են վայրը, որտեղ կկառուցվի հուշարձանը, այն բանից հետո, երբ այգին կվերանորոգվի: Հայերը Տրոյում հաստատվել են անցյալ դարի սկզբներին եւ միչեւ հիմա կարեւոր դեր են խաղում քաղաքի կյանքում: Այստեղ հիմնվել է Ամերիկայում հայկական երկրորդ եկեղեցին: Tuesday, September 25, 2012
Ամերիկյան Տրոյ քաղաքում կկանգնեցվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
News.am. 25-9-2012- Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի այգիներից մեկում կկառուցվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Քաղաքապետ Լու Ռոսամիլիան հաստատել է, որ հուշարձանը կկառուցվի նախկինում սրբագործված վայրում: 2005 թ-ին քաղաքում հուշարձանի հարցերով զբաղվող խորհուրդ է ձեւավորվել: Հուշարձանը կխորհրդանշի քաղաքի եւ շրջանի հայ համայնքի դրական ավանդը, գրում է տեղական The Troy Record կայքը: Անցյալ տարվա դեկտեմբերին քահանաներ Պետրոս Շետիլյանը եւ Ստեփանոս Դուդուկյանը սրբագործել են վայրը, որտեղ կկառուցվի հուշարձանը, այն բանից հետո, երբ այգին կվերանորոգվի: Հայերը Տրոյում հաստատվել են անցյալ դարի սկզբներին եւ միչեւ հիմա կարեւոր դեր են խաղում քաղաքի կյանքում: Այստեղ հիմնվել է Ամերիկայում հայկական երկրորդ եկեղեցին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment