արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Աստանայում մասնակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի արտգործնախարարների խորհրդի նիստին, որում նախագահել է Թուրքիան: Իր ելույթում Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիան՝ որպես կազմակերպության նախագահ, ձգտելու է հասնել կազմակերպության ներսում կոնսենսուսի: Ես գիտեմ, որ մեծաքանակ անդամներով կազմակերպության ներսում կոնսենսուսի հասնելը բարդ գործընթաց է, սակայն համարձակվում եմ ասել, որ մենք կարող ենք գտնել ընդհանուր մոտեցում: Կազմակերպությունում նախագահող Թուրքիան ձգտելու է գտնել ընդհանուր հարթակ: Թուրքիան հպարտ է, որ հանդիսանում է այս կազմակերպության նախագահ: Այսօրվա համաշխարհային իրողությունները պահանջում են հենց այսպիսի կազմակերպության գործունեություն»:
Wednesday, September 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment