HayNews.am. 12-9-2012- Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին: Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»: «Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը», - ասել է Թուրքայի վարչապետը: Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան: Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում ունեն ավելի հզոր սպառազինություն, քան երկու տասնամյակ առաջ, և եթե Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա նավթ տեղափոխող խողովակաշարերը կամ Հայաստանում գտնվող ատոմակայանը վտանգված լինեն, ապա պատերազմը կարող է տարածվել, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:Wednesday, September 12, 2012
Հայաստանի հետ սահմանի բացումը բացառվում է. Էրդողան
HayNews.am. 12-9-2012- Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին: Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները»: «Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը», - ասել է Թուրքայի վարչապետը: Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան: Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում ունեն ավելի հզոր սպառազինություն, քան երկու տասնամյակ առաջ, և եթե Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա նավթ տեղափոխող խողովակաշարերը կամ Հայաստանում գտնվող ատոմակայանը վտանգված լինեն, ապա պատերազմը կարող է տարածվել, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment