Saturday, September 22, 2012

ԱՄՆ-ն դժգոհ է Բուդապեշտից ու Բաքվից

«Լրագիր» 21-9-2012- ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հայկական ծառայության հարցերին, ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը եւ հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ: Գորդոնը հավելել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է նաեւ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից: Ըստ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի` Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից, որը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»:

No comments: