Sunday, September 30, 2012

Հոկտեմբերին կսկսվեն իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթները. Նելլի Չերչինյան

«HayNews.am», 29.09.2012: «Հոկտեմբերին կսկսվեն իրականացվել Երևան-Ստեփանակերտ չվերթները: Հստակ օրը նշել չեմ կարող, քանի որ դեռ փորձարկումներ պետք է կատարվեն»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Հարցին, թե շաբաթական քանի չվերթ է նախատեսված, որոնք իրականացնելու է «Էիր Արցախ» ավիաընկերությունը, Նելլի Չերչինյանը պատասխանեց, թե դարձյալ որևէ հստակ բան ասել չի կարող: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի սեպտեմբերի վերջին, որից հետո` սեպտեմբերի 13-ին HayNews.am-ի հետ զրույցում, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը նկատեց. «Ապահովության համար կնշեմ, ոչ թե 20 օրից, այլ մեկ ամիսից»:

No comments: