Wednesday, September 19, 2012

Թուրքիան Սև ծովում գազի հանքավայր է հայտնաբերել

1in.am. 19-9-2012- Թուրքական The Lira կայքի փոխանցմամբ՝ թուրքական TPAO ընկերությանը հաջողվել է գազային հանքավայր հայտնաբերել Սև ծովում: Այն գտնվում է 3600 մետր խորության վրա, Բոսֆորի նեղուցից մոտ 64 կիլոմետր հեռու: Նշվում է, որ հանքավայրի պաշարների ու տնտեսական շահի պարզումը կպահանջի 3-4 ամիս: Տվյալ հատվածում հորատման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 23-ին: Թուրքական ընկերությունը շարունակելու է Սև ծովում գազի որոնման աշխատանքները:

No comments: