Wednesday, September 19, 2012

Դ. Պինտո. Եթե Ադրբեջանը ցանկանում է լինել եվրոպական ընտանիքի մաս, չպետք հերոսացնի հանցագործներին

Panorama.am. 19-9-2012- «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը անկախության 21 տարիների ընթացքում կարող էր շատ ավելի արդյունավետորեն զարգանալ»,- այս մասին «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր Քարտուղար Դիոգո Պինտոն: Ըստ Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկի համակարգողի, Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելու փաստը և դրա շուրջ ստեղծված լարվածությունը եվրոպական և տեղական մտածելակերպերի տարբերության վառ օրինակ է: «Եթե Ռամիլ Սաֆարովը Բաքվում սպաներ ինչ-որ մեկին, ապա նա հիմա կիներ բանտում: Բայց նա սպանել է այլ ազգի իր գործընկերոջը` Եվրոպայում, իսկ տեղական իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ` իրեն ներում շնորհելու համար: Եվրոպացիները հասկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուրջ, ինչպես նաև հոգեբանական հետևանքները, և Սաֆարովը այն մարդկանցից է, ով տառապում է այս պատմական իրադարձության բարդույթով: Սակայն եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Եվրոպական ընտանիքի մաս, չպետք օրինականացնի, ինչպես նաև հերոսացնի հանցագործներին և հանցագործությունները: Դա վերաբերում է հանցագործությանը, անկախ երկրից և առկա խնդիրներից»,- նշել է Պինտոն:

No comments: