Saturday, September 22, 2012

«Գրավյալ տարածքների» ազատագրումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը. Թուրքիայի ԱԳ նախկին նախարար

1in.am. 21-9-2012- «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստանի համար ևս կարևոր է»: Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Խիկմեթ Չեթին: Նրա կարծիքով՝ հակամարտությունը ավելի շատ Հայաստանի վրա է վատ ազդեցություն թողնում: «Եթե հակամարտությունը լուծվի, Հայաստանը կարող է շատ արագ ներգրավվել համաշխարհային հանրության մեջ: «Գրավյալ տարածքների» ազատագրումը կծառայի տարածաշրջանի զարգացմանը: Այսօր Կովկասը աշխարհի ամենակարևոր շրջաններից է: Այստեղ կան չլուծված խնդիրներ, որոնցից կարևորը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է»: Խ.Չետինը հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն կա, որպեսզի առաջատար երկրները, ի դեմս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ակտիվություն ցուցաբերեն:

No comments: