Thursday, September 20, 2012

«Իրանը պատրաստ է մեծ մարտի». Ահմադ Վահիդի

Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին, ելույթ ունենալով «Շահիդ Մոթահարի» ռազմաբազայում, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մեծ մարտ մղելու. «Հեռվից մեր թշնամիներն ուժեղ են թվում, սակայն իրականում նրանք ավելի շատ նման են փխրուն սարդոստայնի: Թշնամիները փորձում են Իրանի ժողովրդին համոզել, թե որքան մեծ խնդիրներ ունի երկիրը, թե ինչպիսի ռազմական վտանգ, տնտեսական պատժամիջոցներ և միջազգային մեկուսացում է սպառնում Իրանին: Մենք ունենք սրբազան ժառանգություն, իսկ Գերագույն առաջնորդն ու մարտիրոսները պատրաստ են պայքարելու թշնամու դեմ: Այդ մարտը մշտապես շարունակվում է: Քանի որ մենք ապրում ենք իմամ Մեհդիի ժամանակաշրջանում, այդ պատերազմը շատ կարևոր է մեզ համար»:

No comments: