Thursday, September 20, 2012

Թուրքիայի կրթության նախարարությունն դասագիրք ստեղծելու հարցում

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը պատմական քայլ է կատարում՝ դասագիրք ստեղծելու հարցում առաջին անգամ դիմելով քրիստոնյա հոգևորականների օգնությանը: Թուրքիայում 12-ամյա կրթական համակարգին անցում կատարելու հետ կապված՝ ստեղծվել է «Կրոնական հիմունքներ» կամընտրական առարկան, որը պետք է պատմի հուդայականության և դրա հետ մեկտեղ քրիստոնեության մասին: Սակայն ներկայիս դրությամբ դեռ դասագիրք չկա: Դասագրքի ստեղծման նպատակով պետք է ձևավորվի հատուկ հանձնաժողով, որի աշխատանքները պետք է կոորդինացնի Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում դասավանդող, քրիստոնեության մասնագետ Օմեր Ֆարուք Հարմանը: Վերջինս այդ նպատակով նախորդ շաբաթ հանդիպել է բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ Բեհնան Քոնուքքանի, Իսա Քարաթաշի, Պոլսո Հայոց պատրիարքարանի եպիսկոպոս Սահակ Մաշալյանի, Եշիլքյոյի հայկական եկեղեցու հոգևորական Տրդատ Ուզունյանի, ասորական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Զեքի Դեմիրի, Պոլսո Հունաց պատրիարքարանը ներկայացնող երկու կրոնական գործիչների հետ: Սեպտեմբերի 24-ին պլանավորված է նրանց երկրորդ հանդիպումը, որից հետո էլ կստեղծվի քրիստոնյա հոգևորականներից ու գիտնականներից բաղկացած այդ հանձնաժողովը: Դասագրքում խոսք է գնալու քրիստոնեության առաջացման, Հիսուս Քրիստոսի ծննդյան ու գործունեության, Սուրբ գրքի, աղոթքի ձևերի մասին:

No comments: