Thursday, September 20, 2012

Իրանում ավելացել է քաղցկեղով հիվանդների թիվը

Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ավելացել է քաղցկեղով
հիվանդների թիվը, և ստեղծվել է տագնապալից իրավիճակ: Այս մասին նշված է Իրանի առողջապահության ազգային ցանցի պատրաստած զեկույցում: Զեկույցի համաձայն՝ երկրում քաղցկեղով հիվանդների թիվն ավելացել է, և առաջիկա 10 տարիներին այդ տենդենցը պահպանվելու է: Նշվում է, որ քաղցկեղային բոլոր հիվանդությունների 50 տոկոսն առաջացել է սխալ ապրելակերպից: Զեկույցում ասվում է, որ այս տարի Իրանում գրանցվել է քաղցկեղով հիվանդ մոտ 90,000 մարդ, մինչդեռ 3 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 70,000 մարդ: Իրանի՝ քաղցկեղի դեմ պայքարի ասոցիացիայի գլխավոր բժիշկ Աբդուլալի Ֆազլալիզադեն հայտարարել է, որ քաղցկեղի` վաղ փուլում ախտորոշումը զգալիորեն մեծացնում է առողջանալու շանսերը:

No comments: