Sunday, September 30, 2012

Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը կարող է վերջ դնել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցային գործընթացին. Ավստրալիայի կառավարություն

«HayNews.am», 29.09.2012: Ավստրալիայի կառավարությունը հիասթափված է Ադրբեջանի նախագահի որոշումից` ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին: Այս մասին նշված է Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախագահին ուղղված նամակում: Այս մասին հայտնում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն: Ինչպես նշվում է armenia.com.au կայքում, Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության նամակում նշված է նաև, որ Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը կարող է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային գործընթացին: Նամակի վերջում նշված է, որ «Ավստրալիայի կառավարությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությանը: Կառավարությունը կողմերին կոչ է անում շարունակել բանակցային գործընթացը»:

No comments: