
Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսաջանիի որդուն` Մեհդի Հաշեմի Ռաֆսաջանիին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությունը` հղում անելով իրանական «Իռնա» գործակալությանը:
Ըստ տեղեկությունների, վերջինս մեղադրվում է ընդդիմությանն աջակցելու և 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու, ինչպես նաև տնտեսական հանցագործություններ կատարելու մեջ: Նշենք, որ Մեհդի Հաշեմի Ռաֆսաջանին դատական հետապնդումից թաքնվելու համար վերջին երեք տարիներին բնակվել է Մեծ Բրիտանիայում և դատարանի առաջ կանգնելու համար վերադարձել է հայրենիք: Նրա քույրը` Ֆաեզա Ռաֆսաջանին, ով գրեթե նույն մեղադրանքներով դատապարտվել էր 6-ամսյա կալանքի, արդեն տեղափոխվել է բանտ:
No comments:
Post a Comment